ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ոչ-ոքի` Գելֆանդի հետ

Ոչ-ոքի` Գելֆանդի հետ
26.04.2013 | 00:04

Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հինգերորդ տուրում այսօր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց Բորիս Գելֆանդի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: Նույնպիսի ավարտ է ունեցել նաեւ Ադամս-Վիտյուգով պարտիան: Օրն անհաջող է եղել ռուսաստանցի մյուս երկու շախմատիստների` Վլադիմիր Կրամնիկի ու Պյոտր Սվիդլերի համար: Նրանք համապատասխանաբար զիջել են Ֆրեսինեին ու Վաշե-Լագրավին: Անանդը սպիտակներով հաղթել է Լիժենին: Հինգ տուրից հետո 3,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարը Մաքսիմ Վաշե-Լագրավն է, երեք շախմատիստների հետ Արոնյանն երեք միավորով կիսում է աղյուսակի 2-5-րդ հորիզոնականները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ